Լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությունը՝ բացը լրացնելո՞ւ, թե՞ օրենքը «կարկատելու» փորձ

Ազգային ժողովի իշխանական երկու պատգամավորներ՝ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը, շրջանառության մեջ են դրել նախագիծ, որը պետական մարմնին հնարավորություն է տալիս հավատարմագրումից զրկել լրագրողներին։ Ներկա օրենսդրական կարգավորումների համաձայն՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, իսկ իշխանական պատգամավորներն առաջարկում են ավելացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը Ազգային ժողովի կայքում շրջանառվել է ապրիլի 7-ին, սակայն այդ մասին իր ֆեյսբուքյան էջում նախագծի համահեղինակ Արթուր Հովհանիսյանը գրեց այսօր՝ ապրիլի 12-ին՝ հայտնելով, որ «​​նախագծով լրացվում է օրենքում առկա բացը»։ Ուշագրավ է, որ պատգամավորի հրապարակումից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն … Continue reading Լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությունը՝ բացը լրացնելո՞ւ, թե՞ օրենքը «կարկատելու» փորձ