Շարունակվում է ադրբեջանական բանակը թուրքականին համապատասխանեցնելու գործընթացը

Ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության ղեկավար, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալքըրային:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են Ադրբեջանի բանակը Թուրքիայի զինված ուժերի չափորոշիչներին համապատասխանեցնելու աշխատանքները»,- հայտարարել է Հասանովը:

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ Հասանով-Դալքըրա հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համագործակցության և երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ թեմաներ:

Թուրք բարձրաստիճան զինվորականին ընդունել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ, Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը: Կողմերը խոսել են երկու երկրների բանակների, ներառյալ՝ հետախուզության ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Կարևորվել է համատեղ զորավարժությունների անցկացումը: