Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգված է, որ խաղաղապահները չեն թույլատրել ՀՀ պատգամավորների մուտքը Ղարաբաղ 

yerevan-mfa-armenia-scaled-1536x1085

Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- նշվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

***

Այսօր առավոտյան Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջև վեճ ծավալվեց Արցախի հարցի հետ կապված։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Արցախի դրոշ փակցրեց ԱԺ ամբիոնին, որը քիչ անց հանեց «Քաղաքացիական պայմանագրի» պատագամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին խորհրդարանի նիստը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ։ Ավելի ուշ պարզ հաղորդվեց, որ պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվել։

Մեկնաբանել