Լաչինի միջանցքում որևէ ստուգման գործառույթ նախատեսված չէ. Փաշինյան

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսանք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։

«Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված՝ որ ապահովի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կապը։ Միջանցքում որևէ ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավելևս, ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու համար»,- ասաց Փաշինյանը։

Ռուս խաղաղապահները ապրիլի 12-ին Հայաստանի խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մի խումբ պատգամավորների, առանց բացատրությունների, չեն թույլատրել մուտք գործել Արցախ։