«Այժմ ԼՂ կարգավորման հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը»

Նիկոլ Փաշինյան

Այժմ մենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի` 2021-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարևոր է արձանագրել մի շատ կարևոր նրբություն՝ եթե մենք նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը։ Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասաց Փաշինյանը։

Նրա տեղեկացմամբ՝ մարտի 10-ին Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի միջոցով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատկերացումները։

«Այս առաջարկությունները քննարկել և արձանագրել ենք, որ Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։ Բայց Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել