Բրազիլիան կրկին երեք գնդակ է ուղարկում մրցակցի դարպասը

Քիչ առաջ ավարտվեց Բրազիլիայի հավաքականի հերթական խաղը: Նեյմարի տաղանդի շնորհիվ Բրազիլիան նորից կարողացավ 3 գոլ խփել ու հաղթել: Այս անգամ բրազիլացիների ճնշմանը չդիմացավ Բելառուսը, չնայած որ առաջինն էր հաջողության հասել: Նեյմարը խփել է իր թիմի երկրորդ գնդակը, ինչպես նաև կատարել է երկու արդյունավետ փոխանցում՝ 3։1։ Գոլերը՝ Պատո (15′), Նեյմար (65′), Օսկար (90+3′) – Բրեսսան (9′)

Այսօր կայացել են նաև մի քանի այլ խաղեր: Մեքսիկան 2-0 հաշվով պարտության է մատնել Գաբոնին, իսկ ահա Նոր Զելանդիան ու Եգիպտոսը բաժանվեցին խաղաղությամբ` փոխանակելով մեկական գոլ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել