Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ քննարկում է Արցախի շուրջ զարգացումները:
Ըստ նրա՝ կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը, որը պատրաստ է քննարկել Հայաստանի իշխանությունը, շատ վատ է ընկալվում Արցախում: Արցախցիների համար ցավալի է տեսնել, որ Հայաստանը, որի մասն են իրենք, փաստորեն հրաժարվում է Արցախից:
Միրզոյանը խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի օրակարգի մասին և պնդում, որ բրյուսելյան պայմանավորվածությունների իրագործումը մեծացնելու է Հայաստանի անվտանգության սպառնալիքները:
0:00 – Փաշինյանի ելույթի ու պատերազմի մասին
4:53 – Հայաստանը հրաժարվում է Արցախից
9:33 – Բրյուսելայն բանակցությունների արդյունքների մասին
12:14 – Խաղաղության օրակարգի մասին
14:22 – Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մասին
15:44 – Մինսկի խմբի ճակատագրի մասին
19:18 – ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հարաբերությունների մասին
22:49 – Ո՞վ է Արցախի անվտանգության երաշխավորը
26:55 – Դրոշների շուրջ կռվի մասին
28:43 – Ի՞նչ ակնկալել հայ-թուրքական բանակցություններից
36:00 – Հայ-թուրքական վախերի մասին