Իսպանիան պարտվում է Հոնդուրասին և լքում Օլիմպիական խաղերը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հիմնական ֆավորիտ Իսպանիայի հավաքականը 2-րդ սենսացիոն պարտությունը կրեց: Իսպանայի ընտրանին, որի կազմում հանդես են գալիս Դե Խեայի, Մատայի, Իսկոյի Մունյայինի նման աստղեր, նվազագույն հաշվով զիջեց Հոնդուրասի հավաքականին և լքեց Օլիմպիական խաղերը:

Հիշեցնենք, որ D խմբում ընդգրկված են Իսպանիայի, Ճապոնիայի, Հոնդուրասի և Մարոկոյի հավաքականները: Քառորդ եզրափակչում պայքարը կշարունակեն խմբում առաջին 2 տեղերը զբաղեցրած թիմերը: Այժմ ճապոնիան ունի 6 միավոր, Հոնդուրասը` 4, Մարոկոն` 1, Իսպանիան միավոր չունի, ինչը նշանակում է, որ մրցաշարի հիմնական ֆավորիտը լքում է Օլիմպիական խաղերը:

A խմբի 2-րդ տուրի վերջին խաղում տանտերերի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ ԱՄԷ-ի ընտրանու նկատմամբ և վաստակած 4 միավորով հավասարվեց առաջատար Սենեգալին: Ուրուգվայը 3 միավորով 3-դն է, ԱՄԷ-ն միավոր չունի:

Մարզական գործընկեր` SportArmenia.com