Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանն ապրիլի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ապրիլի 15-16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Ապրիլի 14-ին, 15-16-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է հաղորդագրությունում։