ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևոր և հեռանկարային է որակել Փաշինյանի ելույթը

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր և հեռանկարային է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթն Ազգային ժողովում։

«Համապարփակ կարգավորման ճանապարհին դեռևս շատ մարտահրավերներ կան, սակայն կարևոր է առաջ շարժվելը։ Հայատանն ունի Եվրամիության աջակցությունն արդար խաղաղություն որոնելու հարցում»,- ասված է Կլաարի գրառման մեջ։

Ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021-ի տարեկան զեկույցը։ Ծավալուն ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Փաշինյանը խոսել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի, «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու» մասին։