Փաշինյանն ընդունել է Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել