Փաշինյանի ու թիմի ընտրած ճանապարհը խաղաղության չի հանգեցնելու․ Դավիթ Սանասարյան

Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին պետք է կանգնեցնել, քանի որ նրանց ընտրած ճանապարհը խաղաղության չի հանգեցնելու: Նոր պատերազմ է պարտադրվելու Հայաստանին, որին պետք է պատրաստ լինել, կարծում է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նրա կարծիքով՝ լուծումը հետևյալն է․ ակտիվորեն զինվել և դառնալ Արևմուտքի, մասնավորապես, Ֆրանսիայի դաշնակիցը՝ դուրս գալով ՀԱՊԿ-ից: