Ադրբեջանը չի թաքցնում՝ Արցախում հայերը կարող են ապրել Ադրբեջանի քաղաքացիություն ունենալու պայմանով

Ադրբեջանը չի պատկերացնում Արցախի որևէ կարգավիճակ, կարծում է տարածաշրջանային հարցերով ՍիվիլՆեթի վերլուծաբան Գեորգի Միրզաբեկյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն անթաքույց հայտարարում է, որ Արցախում հայերը կարող են ապրել՝ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու պայմանով։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Գեորգի Միրզաբեկյանը նշում է, որ Թուրքիան, թեև հայտարարում է, որ նախապայմաններ չկան, սակայն հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Ադրբեջանով։

Մեկնաբանել