Միրզոյանն ու Լավրովը քննարկել են խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

ararat-mirzoyan-sergey-lavrov

Ապրիլի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 19-20-ը Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստմանը։

«Նախարարները մտքեր են փոխանակել 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա: Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,- տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել