Այս շաբաթ տեղի կունենա Պուտին-Փաշինյան հանդիպումը

Nikol-Pashinyan-Putin-12-scaled-1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթվա ընթացքում կշարունակի տնտեսական խորհրդակցությունների շարքը, բացի այդ պաշտոնական այցով Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ։

«Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում սա հատուկ նշանակության իրադարձություն է»,- նշել են ծրագրում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա կայցելի ապրիլի 19-ին։