«Մենք ծայրահեղական չենք, իրավիճակն է ծայրահեղ»․ հացադուլ և ցույց՝ Ազատության հրապարակում

Ապրիլի 17-ին«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում նստացույց է սկսել։ Վանեցյանի խոսքով՝ ինքն այս պայքարը սկսել է ոչ թե որպես քաղաքական ուժի ղեկավար, այլ պարզապես որպես Հայաստանի քաղաքացի։ Նա կոչ է անում մյուսներին էլ միանալ պայքարին։