Փաշինյանը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի հնարավորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Շոֆերը անդրադարձել են հումանիտար խնդիրներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը․ «Այս առումով, ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը»։