Հայաստանը չի իջեցնում նշաձողը, մինչև վերջ պայքարելու է Արցախի համար. Էդմոն Մարուքյան

Հայաստանը նշաձողը չի իջեցնում և Արցախի կարգավիճակի հարցից չի հրաժարվում: Նման բան հայտարարողները երևի ցանկանում են՝ այդպես լինի, որպեսզի հետո մեղադրեն Հայաստանի իշխանություններին․ այդ մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին միայն հայտնել է միջազգային հանրության դիրքորոշման մասին և դրա շուրջ քննարկումներ բացել:

Մեկնաբանել