Փաշինյանի ելույթը վերջին կաթիլն էր. Արթուր Վանեցյան

Ինձ ստիպեց փողոց դուրս գալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի հարցում կարող էր լինել նույն իրավիճակը, բայց առանց պատերազմի և զոհերի: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը համբերության վերջին կաթիլն էր: Վանեցյանն այժմ հույս ունի իշխանափոխության հասնելու ապակենտրոնացված ընդդիմադիր պայքարի միջոցով:

Մեկնաբանել