Սաուդյան Արաբիան ներկայացնող կին ձյուդոիստ Վոյդան Ալի Սերայ Աբդուլրահիմ Շախերքանին կարող է չմասնակցել Լոնդոնում ընթացող Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարին, եթե նրան արգելեն Խաղերի ժամանակ կրել հիջաբ: Այս մասին The Globe and Mail-ին է հայտնել Շախերքանիի հայրը:
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IFJ) բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի պատվիրակության հետ, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել: IFJ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ֆեդերացիան երբևէ նման խնդրի առաջ չէր կանգնել:
Մարզական գործընկեր` SportArmenia.com