Հայաստանին ստիպելու են ընտրություն կատարել՝ լինել Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի հետ. Հայկ Խալաթյան

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի ընդունած 30-կետանոց հայտարարությունը տարածաշրջանում Ռուսաստանի առաջնորդության մասին է: Այդ մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է Մոսկվայում բնակվող քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Նրա կարծիքով, ուկրաինական հակամարտությունից հետո հետխորհրդային տարածքում փոքր պետությունների համար մանևրելու ժամանակը կավարտվի: Այդ պետություններին, որոնցից է Հայաստանը, կստիպեն միանշանակ աշխարհաքաղաքական ընտրություն կատարել՝ լինել Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի հետ՝ դրանից բխող հետևանքներով, կարծում է նա:

Մեկնաբանել