Շոյգուն Պուտինին զեկուցել է, որ ռուսական զորքերը գրավել են Մարիուպոլը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ռուսական զորքերը գրավել են Մարիուպոլ քաղաքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Շոյգուն հայտնել է, որ «Ազովստալ» կոմբինատի տարածքում արգելափակված են մնում մինչև երկու հազար ուկրաինացի զինվորականներ․ «Ինչ վերաբերում է նրանց, ովքեր թաքնվել են «Ազովստալ» գործարանում, մեզ դրա համար անհրաժեշտ է շուրջ երեք-չորս օր, որպեսզի ավարտենք նաև այդ աշխատանքը»,- նա։

ՌԴ նախագահ Պուտինը, սակայն, հրամայել է չեղարկել քաղաքի արդյունաբերական հատվածի ուղղությամբ գրոհը․ «Մենք պետք է մտածենք մեր զինվորների ու սպաների կյանքի ու առողջության պահպանման մասին: Արգելափակքե այդ արդյունաբերական գոտին այնպես, որ ճանճը չի անցնի: Կրկին նրանց առաջարկեք զենքը վայր դնել։ Ռուսական կողմն երաշխավորում է նրանց կյանքն ու արժանավայել վերաբերմունքը նրանց նկատմամբ»,- հայտարարել Է Պուտինը ։

***

Ռուսական ստորաբաժանումները Մարիուպոլը շրջափակել էին մարտի 7-ին, այդ ժամանակից ի վեր քաղաքի տարածքում ռազմական գործողություններ էին ընթանում:

Ռուսաստանը փետրվարի 24-ին ներխուժել էր Ուկրաինա։ Պուտինի խոսքով՝ իրենց նպատակն է «պաշտպանել այն մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Ըստ Ռուսական ռազմական գերատեսչության՝ գործողության գլխավոր խնդիրը Դոնբասի ազատագրումն է։

Մեկնաբանել