Հետազոտություն անելու գործնական հմտություններ՝ «Թաքորի» կենտրոնի աշխատաժողովներում

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի «Թաքորի» կենտրոնը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է հետազոտական մեթոդների վերաբերյալ աշխատաժողովներ։ Մասնակիցները կծանոթանան մեթոդաբանության տեսական գիտելիքներին և կյուրացնեն հետազոտություն անելու գործնական հմտություններ։ Մասնակցելու համար կարող են դիմել հայաստանաբնակ մագիստրոսներ ու ասպիրանտներ՝ ուղարկելով ինքնակենսագրականը, հետազոտական թեմայի նկարագրությունը [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին: