Արգելապատնեշներ, արկղեր և ապօրինի հսկիչներ կայանատեղիներում․ ինչ է անում պետությունը

Երևանում վերջին ամիսներին ավելացել են տնտեսվարողների և անհատների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտելու դեպքերը։ Քաղաքապետարանից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ պարբերաբար շրջայցեր են կազմակերպում ու վերացնում խոչընդոտները։ Վարորդների իրավունքներով զբաղվողներն էլ կարծում են, որ քաղաքապետարանը քաղաքական կամք չի ցուցաբերում, հակառակ դեպքում, խնդիրը վաղուց լուծված կլիներ։