Արցախը՝ հայերենի մեծ տվյալների ստեղծման ու պահպանման կենտրոն

«Ազգային արագացման հանրային նախաձեռնությունը», կարևորելով հայերենի դերը ժամանակակից աշխարհում, մեկնարկել է հայերենի ազգային ձայնային կորպուսի ստեղծումը և մշակումը։ Ազգային ձայնային կորպուսը թվային դարաշրջանի կարևորագույն շտեմարանն է, առանց որի անհնար է մեքենայական ուսուցումը, հայերենով արհեստական բանականության մշակումը։ Նախաձեռնությունը համագործակցում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի օտար լեզուների ամբիոնի հետ, որը նույնպես ներգրավվել է հայերենի ձայնային կորպուսի ստեղծմանը:

Մեկնաբանել