Կառավարությունը կփոխհատուցի ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածներից տուժած նորակերտցիների վնասները

Կառավարությունն ավելի քան 8 ամիս անց որոշել է փոխհատուցել Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ 2021-ի հուլիսի 29-ի գիշերը ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածներից կրած վնասների համար։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության ապրիլի 22-ի նիստի օրակարգում է։

Ըստ որոշման հիմնավորման՝ ​​2021-ի հուլիսի 29-ի լույս 30-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում ադրբեջանական անօդաչուի (ԱԹՍ) հարվածից տուժել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները, ինչպես նաև մանկապարտեզի և դպրոցի շենքերը։

Վնասը պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով և այն գնահատվել է 3,2 միլիոն դրամ, որը կառավարությունը կհատկացնի համայնքին։