Ալիևն ասում է՝ խաղաղության պայմանագիրը «վերջին հնարավորությունն է Հայաստանի համար»

Aliyev Target

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և այն պետք է լինի միայն Բաքվի ներկայացրած հինգ կետերի հիման վրա․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարի ժամանակ։

«Սա միակ որոշումն է և վերջին հնարավորությունը Հայաստանի համար։ Եթե նրանք հրաժարվեն, Ադրբեջանը կհայտարարի Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին»,- հայտարարել է Ալիևը։

Վերջինս քննադատել է Հայաստանի ղեկավարության՝ բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա խաղադրույք անելու դիրքորոշումը։

«Մինսկի խումը փաստացիորեն կաթվածահար է եղել դեռ 2019-ին»,- ասել է Ալիևը։

Թեմայի շուրջ ավելին՝