Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և այն պետք է լինի միայն Բաքվի ներկայացրած հինգ կետերի հիման վրա․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարի ժամանակ։
«Սա միակ որոշումն է և վերջին հնարավորությունը Հայաստանի համար։ Եթե նրանք հրաժարվեն, Ադրբեջանը կհայտարարի Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին»,- հայտարարել է Ալիևը։
Վերջինս քննադատել է Հայաստանի ղեկավարության՝ բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա խաղադրույք անելու դիրքորոշումը։
«Մինսկի խումը փաստացիորեն կաթվածահար է եղել դեռ 2019-ին»,- ասել է Ալիևը։
Թեմայի շուրջ ավելին՝