Ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, գործողություններ. Իշխան Սաղաթելյան

LIVE. Իշխան Սաղաթելյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտարարեց, որ դուրս են գալիս փողոցային պայքարի։

«Իջնում ենք փողոց` այս ազգադավ ու ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով։ Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն հայ տեսակի»,- իր տեսաուղերձում հայտարարեց Սաղաթելյանը` հավելելով, որ «նահանջ չկա»։

Առաջիկա ծրագրերի մասին խոսելով՝ նա ասաց, որ ապրիլի 23-ին տեղի է ունենալու ջահերով երթը, իսկ ապրիլի 25-ից «ամբողջ Հայաստանով սկսում են բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ»։

Նրա խոսքով՝ ապրիլի 25-ից սկսած յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան բողոքի ակցիաներ։