Պուտինն ու Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ուկրիանայում ստեղծված իրավիճակից բացի, ՌԴ և Եվրոպական խորհրդի նախագահներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովմանը՝ «հաշվի առնելով վերջին շրջանում Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»:

«Վերահաստատվել է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարման սկզբունքային կարևորությունը: Այդ համատեքստում Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկմանը և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցություններին»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Իսկ Ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հանդիպման արդյունքներով երկու երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Մեկնաբանել