Հայ զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում

Ապրիլի 23-ին հայ շարքային զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից հայտնում են, որ միջադեպի առնչությամբ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: