Մակրոնը վերընտրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ապրիլի 24-ին Էմանուել Մակրոնը հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում և վերընտրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 58,5 տոկոսը, հայտնում է Le Monde-ը։

«Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության նախագահ Մարին Լը Պենը ստացել է քվեների 41,4 տոկոսը։

Վերընտրվելու կապակցությամբ Մակրոնին շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ նրան ամենայն բարիք հաջորդ հինգ տարիներին՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման և Ֆրանսիայի փառքի»,- Թվիթերի իր էջում գրել է Փաշինյանը։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր ապրիլի 10-ին, մասնակցել էր 12 թեկնածու։ Առաջին փուլում Մակրոնը ստացել էր ձայների 27,6 տոկոսը, Լը Պենը՝ 23,4 տոկոսը։ Քանի որ առաջին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, անցկացվել էր ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցել են առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները, տվյալ դեպքում՝ Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։

Մեկնաբանել