Ռուսաստանը Հայաստանի համար կպահպանի գազի արտոնյալ գնագոյացումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«ՀՀ վարչապետի այցի շրջանակում ստորագրվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ռուսական և հայկական համապատասխան գերատեսչություններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանավորվածությունների իրականացմանը։ Պայմանավորվել ենք մեր հայ բարեկամների համար պահպանել գազի արտոնյալ գնագոյացումը»,- ասել է Գոնչարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի և վարչապետի այցերի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկկողմ առևտրի շրջանակներում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու մասին․ «Երևանն արդեն սկսել է գազի դիմաց վճարել ռուբլով»,- ասել է նա։

Մեկնաբանել