Միրզոյանն այցելել է Հնդկաստան, հանդիպել է արտգործնախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

«Շատ հաճելի է Հնդկաստանում ողջունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Անցյալ տարվա հոկտեմբերին (Հայաստան – խմբ․) իմ այցից ի վեր մեծ առաջընթաց է գրանցվել»,- Թվիթերի իր էջում գրել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը։

Հանդիպման ընթացքում Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել են առևտրի, մշակույթի և ուսուցման ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Հնդկաստանի արտգործնախարարը Հայաստան էր այցելել 2021-ի հոկտեմբերի 13-ին։ Արարատ Միրզոյանի հետ Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել էր միջազգային տրանսպորտային Հյուսիս-հարավ և Պարսից ծոց-Սև ծով միջանցքների հարցերը։

Մեկնաբանել