Հայաստանում հունվար-մարտին տնտեսական ակտիվությունն աճել է 9,6%-ով 

Հայաստանում 2022-ի հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 9,6%-ով․ այս մասին նշվում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած եռամսյակի նախնական մակրոտնտեսական ցուցանիշներում:

Այս տարվա մարտին փետրվարի համեմատ ՏԱՑ-ն աճել է 8,4%-ով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 6,7%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում կտրուկ աճել է արտաքին առևտրաշրջանառությունը` 38,5%, ծառայությունների ծավալը` 22,2% և էլեկտրաէներգիայի արտադրությունը` 16,7%: Առաջին եռամսյակում ռեկորդային աճ է գրանցել ներմուծումը` 45,6%: Տպավորիչ է նաև արտահանման աճը` 26,9%:

Բացի գյուղատնտեսությունից, որտեղ արձանագրվել է 5,4% անկում, մյուս ոլորտներն աճել են: Շինարարության ծավալն աճել է 6,2%-ով, առևտրի շրջանառությունը` 7,6%-ով, արդյունաբերական արտադրանքի ինդեքսը` 11,3%-ով:

Վիճակագրական մոմիտեից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում գնաճը Հայաստանում կազմել է 7,8%:

Մեկնաբանել