Լուցկու տուփի հազարավոր պիտակներում՝ մշակույթ, սոցիալական գովազդ, խաղեր

Լոռու մարզի Թումանյան քաղաքի այցեքարտերից մեկը Լուցկու տուփի պիտակների թանգարանն է։ Պիտակների աշխարհագրությունը մեծ է․ այստեղ կարող եք ծանոթանալ երեսունհինգ երկրից բերված հազարավոր օրինակների, որոնք ներկայացնում են մշակույթ, սոցիալական գովազդ, խաղեր։