Ստեփանակերտցի գեղանկարիչը «արվեստը փնտրում է բնության մեջ, որտեղ պատեր չկան»

ՍիվիլՆեթը հանդիպել է ստեփանակերտցի գեղանկարիչ և քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի հետ։ Հայաստանյան և միջազգային մի քանի սիմպոզիումների մասնակիցը արվեստը փնտրում է բնության մեջ, որտեղ պատեր չկան։ Այդ անեզր տարածությունը ուժ է տալիս և լիցաքավորում նկարչին։

«Նայում ես 18-19 տարեկան տղաներին, մտածում ես՝ կարող էր ընտանիք ստեղծել, երեխաներ ունենալ․․․ գոնե իրենց հիշատակը մաքուր պահելու համար, պիտի աշխտաես՝ մաքուր մնալ։ Շատ կարևոր է դա։ Ուրիշ ոչ մի բան, հանգիստ, գլուխդ կախ, պետք է գործդ անես»,- ասում է Ռոբերտ Ասկարյանը։