Քաղաքականությունը դպրոցում՝ արգելվածն ու անհրաժեշտը․ Կրթության տապան

Հայաստանի շարունակական քաղաքական ճգնաժամը մեզանում քաղաքական մշակույթի ցածր մակարդակի հետևանք է։ Քաղաքական ընտրություն կատարելիս, քաղաքական գործընթացներին ծանոթանալիս շատերը չեն հասկանում՝ ինչ է կատարվում, ելնում են տարօրինակ պատկերացումներից, հեշտությամբ ենթարկվում մանիպուլյացիաների։ Պատճառներից մեկն այն է, որ դպրոցում երեխաները քաղաքականության մասին մտածելու, քաղաքականությունը քննարկելու որևէ իրական փորձ ձեռք չեն բերում։ Քաղաքական քարոզչությունը և պարտադրանքը դպրոցներում անընդունելի են, ավելին՝ դպրոցները պետք է դրանց հակադրվեն և հենց դրա շնորհիվ ձևավորեն ճիշտ քաղաքական մշակույթ։

Մեկնաբանել