Մեկ տարվա Նիկոլ Փաշինյանը. ինչպես փոխվեց վարչապետի խոսույթը Արցախի հարցում

«Որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք ԼՂԻՄ-ի տարածքի դեօկուպացիայի խնդիրը։ Պետք է հետևողականորեն շարունակենք ԼՂ-ի համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը»,- 2021-ի ապրիլի 14-ին խորհրդարանում կառավարության 2020-ի կատարողականը ներկայացնելիս հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ դիրքորոշման մասին նա խոսում էր նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին, սակայն ընտրություններից հետո նրա խոսույթը Արցախի հարցում տրամագծորեն փոխվեց։ 2022-ի ապրիլի 13-ին խորհրդարանում նա ասաց, որ միջազգային հանրությունը «մեզ առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը»։

Ինչպես փոխվեց Փաշինյանի խոսույթն ու դիրքորոշումը. ՍիվիլՆեթը համադրել է նրա հայտարարությունները վերջին մեկ տարում։