Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Զոհված զինծառայողների ծնողներն ապրիլի 27-ին կրկին հավաքվել էին դատախազության շենքի առջև՝ պարզելու, թե իրավական ինչ ընթացք է ստանալու վարչապետի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին հայտարարել էր, թե «պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հավաքվածներին հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Դիտեք նաև՝ Զոհվածների հարազատները պահանջում են գործ հարուցել վարչապետի դեմ

Մեկնաբանել