Ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե հասնի իշխանափոխության

Ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը շարունակում են ցանցային բողոքի ակցիաները։ Նրանք փակել էին Երևանի որոշ փողոցներ ու մետրոյի կայարաններից մեկը, իսկ Մաշտոցի պողոտայում՝ տեղադրել ադրբեջանական ոստիկանական ուղեկալին նմանվող կառույց՝ մարդկանց կոչ անելով միանալ պայքարին, քանի դեռ՝ իրենց ձևակերպմամբ՝ հակառակորդը չի հասել Երևան։ Այսօր Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը շարունակում էր իրազեկման ակցիան։ Նրա թիմակիցներից Տիգրան Աբրահամյանը ՍիվիլՆեթին մանրամասնեց, թե ինչ են պատրաստվում անել, եթե հաջողվի հասնել իշխանափոխության։