Հայաստանի ամերիկյան համալսարանը հրապարակել է սպառողների վստահության ինդեքսը

Հայաստանի ամերիկյան համալսարանը չափել է սպառողների վստահության ինդեքսը՝ փորձելով հասկանալ՝ ինչպիսին է սպառողների վստահությունն իրենց եկամուտների, վաղվա օրվա և սպառման հակման նկատմամբ: Այդ մասին Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զույցում պատմում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը: Նույն համալսարանի դասախոս Հայկ Քամայլանն ասում է, որ սպառողների վստահության ինդեքսի հետազոտությունն անցկացվել է հարցման միջոցով՝ 2 000 քաղաքացու շրջանում համապատասխան սեռատարիքային ընտրանքով: Հետազոտությունը, ինչպես նշում են Գաբրիելյանն ու Քամալյանը, օգնելու է բիզնեսին և կառավարությանը ավելի ստույգ ծրագրել իրենց անելիքները՝ իմանալով սպառողների տրամադրությունները:

Մեկնաբանել