Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարար ունի

Նախագահի հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Մինչև այս Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը:

***

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանը մարտի 3-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Հանրապետության նախագահ՝ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հունվարի 23-ի հրաժարականից հետո։