Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն

Մայիսի 1-ից Հայաստանի տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն, համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստին։

Այլևս կարիք չի լինի կորոնավիրուսի 72 ժամ վաղեմության բացասական թեստի պատասխան ներկայացնել սահմանային անցման կետերում։

«Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- ասված է որոշման մեջ։

Մեկնաբանել