Անգրագիտությունը արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում. Փաշինյան

Հայաստանում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 400 000 դրամի․ ապրիլի 28-ին կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Ամենուր, որտեղ ինչ պչոբլեմ տեսնում ենք, վերաբերում է կրթության ոլորտին։ Ցանկացած թերություն՝ սկսած անվտանգությունից, պետական կառավարումից, ինչ բաց տեսնում ենք, եթե դրա հետևից գնանք, հասնելու ենք կրթության համակարգային խնդրի։ Կա կրթություն, ու կան մնացած հարցերը»,- հայտարարեց Փաշինյանը։ 2019-ի հետազոտություններով, ըստ նրա, անգրագիտոթյունը սողացող ձևով վերադառնում է հանրություն ու արտահայտվում կյանքի բոլոր ոլորտներում։

Կառավարության համապատասխան որոշմամբ ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի հավելավճարը ներկա 108 հազար դրամի փոխարեն կկազմի 200 հազար դրամ։
«2021 թվականին կամավոր ատեստավորմանը դիմած 1 372 դասավանդողից գործընթացին մասնակցեց «Հայոց լեզու», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ: Հանրակրթության ոլորտում ատեստավորման արդյունքի հիման վրա ուսուցչի վարձատրության բարձրացման համակարգի ներդրման արդյունքում 50 տոկոս հավելավճար ստացավ 166, 40 տոկոս հավելավճար ստացավ 153 և 30 տոկոս հավելավճար ստացավ 159 ուսուցիչ»,-նշված է կառավարության համապատասխան որոշման հիմնավորումներում։