Ինչպե՞ս վերափոխել Հայաստանի առողջապահական համակարգը․ զրույց ՀԵՆԱՐ հիմնադրամի հիմնադրի հետ

Խթանել Հայաստանում առողջապահության ոլորտի վերափոխմանն ուղղված նախաձեռնությունները՝ միավորելով ոլորտի ներկայացուցիչներին։ Այս նպատակն ունի 2021-ին ստեղծված ՀԵՆԱՐ հիմնադրամը։ Հիմնադրամը կենտրոնանում է առաջնային խնամքի ոլորտում բարեփոխման, մարդկային ռեսուրսների զարգացման և առողջապահության ասպարեզում թվային տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման վրա։

«ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանին պատմել է իրենց նախաձեռնությունների մասին։