Ավարտվեցին ծանրամարտի տղամարդկանց մրցումները 62 կգ քաշային կարգում: Մարզիկները շատ արդյունավետ գործեցին ու թարմացրեցին բոլոր ձևերի օլիմպիական ռեկորդները, ինչպես նաև երկամարտի համաշխարհային ռեկորդը:
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ուն Գուկը պոկում վարժությունում սահմանեց օլիմպիական ռեկորդ, իսկ երկամարտում գերազանցեց թե՛ օլիմպիական, թե՛ համաշխարհային ռեկորդները: Իսկ ահա կոլումբիացի Ալբեյրո Օսկար Ֆիգերոա Մոսկերան սահմանեց օլիմպիական ռեկորդ հրում վարժությունում:
Կիմ Ուն Գուկին բաժին հասավ ոսկե մեդալը, կոլումբիացուն`արծաթը, իսկ բրոնզե մեդալին արժանացավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Էկո Յուլի Իրաուանը: Այս քաշային կարգում ձախողվեց չինացի Չի Ժանգը, ով գրավեց ընդամենը 4-րդ տեղը:
1 | Կիմ Ուն Գուկ | 153 | ՕՌ | 174 | 327 | ՀՌ | |
2 | Ալբեյրո Օսկար Ֆիգերոա Մոսկերա | 140 | 177 | ՕՌ | 317 | ||
3 | Էկո Յուլի Իրաուան | 145 | 172 | 317 |