Ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող

Ծառայակցի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` ծառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.): Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները պարզելու համար: