Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կկայանա մայիսի 3-ին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը երկու հանդիպում են անցկացրել՝ հունվարի 14-ին Մոսկվայում և փետրվարի 24-ին Վիեննայում։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Մեկնաբանել