Հայաստանի կանայք կսպասեն 146 տարի

Հայաստանում կանանց 45%-ը և տղամարդկանց 56%-ն ասել է, որ չէին ցանկանա ավելի շատ կանանց տեսնել քաղաքականության մեջ։ Հարցված տղամարդկանց 53%-ը հավատում է, որ տղամարդիկ ավելի լավ են աշխատում բարձրագույն քաղաքական պաշտոններում։ Մինչդեռ հետազոտությունները փաստում են, որ կառավարությունում կանայք հակված են աշխատել ավելի համագործակցային, քան նրանց տղամարդ գործընկերները։ Կանայք ավելի շատ են ծախսում կրթության և առողջապահության վրա։

Մեկնաբանել